💥 Բնականաբար շատ մարդիկ են հիշում գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան տարելիցը, որը ծնունդով Արցախի Վանք գյուղից էր՝ Գանձասարից։
Հիշում ենք, որ Ռուսաստանում Հայրապետյանը բանտարկվեց նավթային ինչ որ գործի մեղադրանքով, որը վերաբերում էր Բաշկիրիային։ Հայրապետյանը, որ վատառողջ էր, ըստ էության մահացավ այդ հետապնդման հետեւանքով։
Նրա մահվան տարելիցը հիշողների մեջ սակայն առավել «նկատելի» են մարդիկ, որոնք այդ տարելիցը այսօր հիշում են ընդամենը իբրեւ հակառուսականության մի հերթական առիթ, որովհետեւ՝ մի կողմից հիշելով Հայրապետյանին, մյուս կողմից նրանք տարվա մյուս բոլոր օրերին զբաղված են Հայրապետյանի ծննդավայրը, Հայրապետյանի հայրենիքը, Հայրապետյանի կյանքի ու նվիրումի հասցեն՝ Գանձասարն ու Արցախն առհասարակ, Ադրբեջան հռչակելով կամ Ադրբեջան հռչակումը արդարացնելով, լեգիտիմացնելով, ներկայիս այդ քաղաքականությունը սպասարկելով։
Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը ձեր գործն է, ինչպես ուզում եք, այնպես էլ վերաբերվեք, բայց առավոտից երեկո արդարացնելով Լեւոն Հայրապետյանի կյանքի գործը Ադրբեջան հռչակելու ըստ էության հակահայկական, հակաարցախյան քաղաքականությունը, նրա անունը եւ հիշատակը մի օգտագործեք որպես ձեր քարոզչական նարատիվների հերթական առիթ։

Թողնել պատասխան