⚡️Փորձում եմ պատկերացնել, թե ինչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյանի նամակը ՔԿՀ–ից 💥Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման մեջ Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները ինչ արժանապատիվ են իրենց պահում։
💥Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն ճնշող։ Բայց ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ անում են իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի´ իմ հայրենակիցներն են։
💥Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց մեջ նաև իմ ընկերներն են, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան