🇦🇿💥🇮🇱235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում‼️Իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնը 235 միլիոն դոլարի խոշոր միջկառավարական պայմանագիր է կնքել՝ Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու համար։
☄️EXTRA-MR-ը մինչև 80 կիլոմետր հեռահարությամբ բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է։ Այն EXTRA գերձայնային հրթիռների ընտանիքի միջին հեռահարության տարբերակն է։ Այս զինամթերքը նախատեսված է կարևոր ցամաքային թիրախներին հարվածելու համար։
⚡️PULS-ն ունիվերսալ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է։ Դրա հիմնական առավելությունն այն է, որ մեկ արձակման կայանքը կարող է օգտագործել տարբեր տեսակի հրթիռներ՝ տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այդ նպատակով կայանքի վրա տեղադրվում են զինամթերքով երկու փոխարինելի կոնտեյներ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան