Հայաստանի չեմպիոն երեխան՝ բռնության թիրախ․ ահազանգեր թիվ 98 դպրոցի վերաբերյալՆո…

🏫 Հայաստանի չեմպիոն երեխան՝ բռնության թիրախ․ ահազանգեր թիվ 98 դպրոցի վերաբերյալ

Նորագավիթի թիվ 98 հիմնական դպրոցում կարատե-դոյի Հայաստանի չեմպիոն երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել։ Ծնողի խոսքով՝ տնօրենը, հոգեբանը և դասղեկը պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, իսկ առկա են նաև բժշկական եզրակացություններ։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում համակարգային բռնություն չի արձանագրվել, սակայն դպրոցում երեխաների միջև առանձին ծեծկռտուքներ են եղել։ ՄԻՊ աշխատակազմը հայտնել է, որ հարցի առնչությամբ աշխատանքները շարունակվում են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով