«Եթե մենք շատ են ուզում գնալ ԵՄ, այնուամենայնիվ, ավելի շատ հայտնվում ենք ԵԱՏՄ-ում։ Դա ռեալ պոլիտիկի օրինաչափություն է դարձել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Ալեն Ղևոդյանը չի բացառում, որ գեոպոլիտիկ բազմամակարդակ առևտրի մեջ հիմնական ուժային բևեռներն ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ մի շարք տարածաշրջաններում դերաբաշխումների և ազդեցության զոնաների մասով։ ԱՄՆ–ն, օրինակ, Թրամփի թիմն անթաքույց հայտարարել է՝ լինելու են այնտեղ, որտեղ կան էներգառեսուրսներ ու հազվագյուտ մետաղներ։
«Հավանաբար, աշխարհը կբաժանվի 3 ազդեցության զոնաների՝ գլոբալ մակարդակում՝ Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, իսկ տեղերում կլինեն բարձր մակարդակի տեղային գեոպոլիտիկ կենտրոններ, օրինակ՝ Թուրքիա, Իրան։ Բաժանման է ենթարկվելու նաև Եվրամիությունը։ Կարծում եմ, այսօր մենք ականատես ենք ԵՄ վերջաբանի նախերգանքին։ ԵՄ–ում բոլորը գալու են ռեալ պոլիտիկի դաշտ, հասկանալու են, որ ուկրաինական ավանտյուրան ռուսների գլխին սարքելը հենց իրենց վրա թանկ նստեց»։
Հայաստանի դերն ու վիճակը Ղևոնդյանը ալեկոծ ծովի այլաբանությամբ է բացատրում․
«Հայաստանը այս ամեն ինչի մեջ ալեկոծ ծովի մեջ գտնվող փայտի է նմանվում, որ պատրաստ է ամեն ափի մոտենալ։ Բայց դա էլ որոշակի գին է ենթադրում ու պատասխանատվություն»։
Ադուհանդերձ, Ղևոնդյանն այն կարծիքին է, որ աշխարհում ձևավորվող ռեալ պոլիտիկը Հայաստանում ևս ամեն բան իր տեղը կդնի․ ատոմակայանը Ռուսաստանը կկառուցի, տարածաշրջանում կստեղծվեն վերազգային նոր քաղաքական միավորներ, որոնց մեջ ԵԱՏՄ–ի ֆորմատով կտեղավորվի նաև Հայաստանը։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան