ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում«Հրապարակ…

☄️ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։
🔽Նա իր այցերից մեկի ժամանակ հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, պարզվում է՝ մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին:
⚡️Հեռախոս գնելու խոստումը լսելուց հետո նա Հակոբյանի համար նախ երգում է «Իմ ախպերս» երգը, հետո կոչով դիմում ժողովրդին. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ Մի տեսանյութում երկու խախտում` նախընտրական կաշառք եւ անչափահասին քաղաքական գովազդի մեջ օգտագործում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով