В последние годы по всей стране повсеместно организуются концерты, фестивали, спортивные и развлекательные мероприятия, а в предвыборные периоды — преимущественно концерты с участием известных певцов, которые проводятся за счет значительных финансовых ассигнований из государственного бюджета или муниципальных средств, пишет «Грапарак».
Всего за два дня до намеченных на 25 октября выборов в органы местного самоуправления (ОМС), 23 октября, подобное мероприятие планируется провести и в Цахкадзоре. В этот день состоится официальное открытие площади Цахкуняц, в рамках которого ожидается бесплатный сольный концерт известного певца Аркадия Думикяна. Сроки проведения концерта примечательны: 24 октября — день предвыборной тишины, а с 08:00 утра 25 октября откроются избирательные участки. Таким образом, концерт с участием популярного исполнителя планируется провести всего за 48 часов до выборов.
Мероприятие в Цахкадзоре — третье в череде запланированных или уже состоявшихся за последнее время в Армении бесплатных сольных концертов Аркадия Думикяна. Предыдущие два концерта прошли 13 сентября в Масисе и 17 октября в Арташате. Примечательно, что все эти мероприятия проводились в преддверии выборов в ОМС. При этом для слушателей эти концерты бесплатны, но со стороны певца благотворительностью не являются.
По сведениям, дошедшим до «Грапарак», за каждый концерт Аркадию Думикяну платят 38–40 миллионов драмов. Выходит, общая сумма выплат за три концерта составляет около 114–120 миллионов драмов. Неплохая сумма за три концерта. Разумеется, деньги платят разные люди и организации, однако пиар-дивиденды пожинает местная муниципальная власть.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬ՔՊ-ն «փչացնում է» բոլոր արտիստներին👌Վերջին տարիներին երկրով մեկ ամենուր համերգներ, փառատոներ, սպորտային ու զվարճանքային միջոցառումներ են կազմակերպվում, իսկ նախընտրական փուլերում՝ առավելապես հայտնի երգիչների մասնակցությամբ համերգներ, որոնք պետության բյուջեից կամ համայնքային միջոցներից զգալի ֆինանսական հատկացումների միջոցով են իրականացվում, գրում է «Հրապարակ»-ը։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 23-ին, նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ Ծաղկաձորում։ Այդ օրը տեղի կունենա Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական բացումը, որի շրջանակում սպասվում է հայտնի երգիչ Արկադի Դումիկյանի անվճար մենահամերգը։ Համերգի անցկացման ժամանակահատվածն ուշագրավ է․ հոկտեմբերի 24-ը նախընտրական լռության օրն է, իսկ հոկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 08։00-ից կբացվեն ընտրատեղամասերը։ Այսպիսով, հայտնի երգչի մասնակցությամբ համերգը նախատեսվում է անցկացնել ընտրություններից ընդամենը 48 ժամ առաջ։
Ծաղկաձորի միջոցառումը վերջին շրջանում Արկադի Դումիկյանի՝ Հայաստանում նախատեսված կամ արդեն կայացած անվճար մենահամերգների շարքում երրորդն է։ Նախորդ երկու համերգները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Մասիսում, եւ հոկտեմբերի 17-ին՝ Արտաշատում։ Հատկանշական է, որ այս բոլոր միջոցառումներն անցկացվել են ՏԻՄ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում։ Ընդ որում, լսողների համար այդ համերգներն անվճար են, բայց երգչի կողմից բարեգործություն չեն:
Ըստ «Հրապարակ»-ին հասած տեղեկությունների՝ յուրաքանչյուր համերգի համար Արկադի Դումիկյանին վճարում են 38-40 միլիոն դրամ։ Ստացվում է՝ երեք համերգի համար վճարվող ընդհանուր գումարը կազմում է մոտ 114-120 միլիոն դրամ։ Վատ գումար չէ` երեք համերգի դիմաց: Իհարկե, գումարը վճարում են տարբեր մարդիկ ու կազմակերպություններ, բայց փիառ հետեւանքը քաղում է տվյալ համայնքային իշխանությունը:
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան