Որքան գեղեցիկ էՄիլանում իր դռներն է բացել ոսկերչական Buccellati տան նոր՝ Caviar …

👩🏻‍🎓
🔹🔹🔹🔹🔹🔹🔹

🔁💬Որքան գեղեցիկ է🥹❤️Միլանում իր դռներն է բացել ոսկերչական Buccellati տան նոր՝ Caviar Bar-ը, որի ինտերիերը հեղինակել է դիզայներ Շահան Մինասյանը։ Պատմական Palazzo Gavazzi-ի ներսում տեղակայված այս բացառիկ տարածքը միավորում է իտալական նրբագեղությունն ու վարպետի ինքնատիպ ոճը։
Ինտերիերի հիմքում տարբեր երանգների՝ պղնձագույն, արծաթափայլ և ծխագույն հայելիների, թավշի ու կաշվի ներդաշնակ համադրությունն է։ Տարածքը լրացնում են Fortuny-ի գործվածքները, հատուկ այս նախագծի համար ստեղծված գորգերը, վինտաժ մուրանյան լուսատուներն ու Մինասյանի նախագծած կահույքը։
Շահան Մինասյանը հայկական ծագմամբ ինտերիերի դիզայներ, հնաոճ իրերի մասնագետ և պատկերասրահի հիմնադիր է։ Նա ծնվել է Բեյրութում և բնակվում է Ֆրանսիայում։ Տարբեր մշակույթների ազդեցությամբ ձևավորված նրա գեղագիտական ձեռագիրը առանձնանում է ինքնատիպությամբ և նրբաճաշակությամբ։
Մինասյանը եղել է Ralph Lauren-ի կրեատիվ տնօրենը, ինչպես նաև հեղինակել է նախագծեր Մայամիի Starfish-ի և Փարիզի լեգենդար Hôtel de Crillon-ի համար։ 2008 թվականին նա հիմնադրել է Chahan Gallery-ն, որտեղ ներկայացված են վինտաժային իրեր, հեղինակային կերամիկա և դիզայների սեփական աշխատանքները։
Մինասյանի նախագծերը պարբերաբար հայտնվում են դիզայնին և ճարտարապետությանը նվիրված հեղինակավոր միջազգային պարբերականների էջերում։ Harper’s Bazaar Arabia-ին տված հարցազրույցում նա նշել է. «Ես հայ ոսկերչի որդի եմ, ուստի առանձնահատուկ զգայուն եմ յուրաքանչյուր հեղինակի անհատական ձեռագրի նկատմամբ»։

Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով