Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ«Ժողովուրդ» օրաթերթը …

☄️Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ
‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։
🔽Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։
🔴Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։
💥Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։
🔥Այսպիսով, նախկին ՀՀԿ-ականը հիմա էլ դարձել է հավատարիմ ՔՊ-ական ու կարիերան շարունակում է նախկին, մերժված բարքերով։ Եվ ՔՊ-ն դա ողջունում և խրախուսում է»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով