Հակակոռուպցիոն կոմիտեն Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն…

Հակակոռուպցիոն կոմիտեն Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին և մյուս ձերբակալվածներին մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար:

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք»

, — հայտարարում են իրավապահները՝ նշելով, որ կատարել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ:

Ստեփանավանի տարածաշրջանում 14 մարդ է ձերբակալվել, «Ազատությանը» փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով