Այս պահին իրավապահները Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական շտաբի մոտ են…

Այս պահին իրավապահները Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական շտաբի մոտ են՝ խուզարկություն իրականացնելու նպատակով։ Գրասենյակը դեռ փակ է, այն բացվում է ժամը 10-ին, իսկ աշխատակիցները դեռ չեն ժամանել։ Իրավապահները սպասում են գրասենյակի բացվելուն՝ խուզարկությունը սկսելու համար։
Անդրանիկ Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք այս պահին գնում են գրասենյակ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում։ Նրա խոսքով՝ իրավապահներին հորդորել են չկոտրել դուռը՝ վստահեցնելով, որ իրենք կբացեն այն և հնարավորություն կտան իրականացնել նախատեսված գործողությունները։
Ստեփանավանի տարածաշրջանում 14 մարդ է ձերբակալվել, «Ազատությանը» փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում», — հայտնեց…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով