«ԵԱՏՄ-ից դուրս հանել ՀՀ-ին հնարավոր չէ, եթե ՀՀ-ն դա չի ցանկանում»․ Հասմիկ Հակոբյ…

«ԵԱՏՄ-ից դուրս հանել ՀՀ-ին հնարավոր չէ, եթե ՀՀ-ն դա չի ցանկանում»․ Հասմիկ Հակոբյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու ընթացակարգ նախատեսված չէ, եթե Հայաստանը նման ցանկություն չի հայտնում։ Նրա խոսքով՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը իշխանությունների օրակարգում չկա, իսկ Եվրամիության չափանիշներին համապատասխանեցումը Հայաստանի ապագայի նպատակներից է։ Հակոբյանը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը պետք է պահպանի սահմանված ընթացակարգը և վեց ամիս առաջ տեղեկացնի այդ մասին։
Ամբողջական հոդվածը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով