🔬 Արփինե Հարությունյան․ «Սևերի-սպիտակների քաղաքում չենք»
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Արփինե Հարությունյանի խոսքով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի և երեք տեղակալների հրաժարականները գիտական հանրության համար մտահոգիչ ազդակ են։ Նրա խոսքով՝ ֆինանսների սղությունը կարող է բերել երիտասարդ գիտնականների հեռանալուն, իսկ կադրեր պատրաստելը ժամանակի կորուստ է ու հետքայլ։
Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին գիտական կենտրոններն ու ուսումնական հաստատությունները ստացել են ժամանակակից սարքավորումներ, իսկ գիտնականների աշխատավարձերը բարձրացել են։ Նա ընդգծել է, որ գիտությունն ու կրթությունը պետք է քաղաքականությունից զերծ լինեն։

Թողնել պատասխան