Արարատ Միրզոյան․ «Սա չի նշանակում, որ մենք զիջել ենք»ԱԺ արտաքին հարաբերությունն…

🇦🇲 Արարատ Միրզոյան․ «Սա չի նշանակում, որ մենք զիջել ենք»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրել է Սյունիքում և Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ուժերի առաջխաղացման դեպքերը՝ դրանք ներկայացնելով որպես իշխանությունների զիջումների շղթա։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասել է․ «Այո, Ադրբեջանը վերահսկողություն ունի մեզ հայտնի Ջերմուկի հատվածում, այլ հատվածների նկատմամբ, բայց սա չի նշանակում, որ մենք զիջել ենք»։ Նրա խոսքով՝ այդ տարածքների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի սահմանազատման աշխատանքներով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով