🔹️2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն, հայտնել են ԱԱԾ֊ից
📌«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
🔹Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է, հայտնում են 5-րդ ալիքից, ԱԱԾ-ից ու ՊՆ-ից տեղեկությունը դեռ հաստատված չէ
Թողնել պատասխան