15-летняя армянская виолончелистка Лиана Улиханян удостоилась престижной премии Landgraf von Hessen-Preis в немецкой Академии Кронберга. Она стала первой армянской виолончелисткой, получившей эту награду
В этом году в мастер-классах академии приняли участие 185 молодых музыкантов примерно из 35 стран. Лучшие из них получили возможность выступить на заключительном концерте, и Лиана оказалась в их числе, сумев впечатлить публику своим исполнением
Но особенным этот вечер стал ещё и благодаря её отцу — композитору Мартину Улиханяну. На финальном концерте Лиана исполнила его произведение для виолончели «Бердский танец». По словам юной музыкантки, именно профессор выбрал участников концерта и лично предложил ей исполнить композицию отца. «Он настоял на том, чтобы я обязательно сыграла именно произведение папы. Для меня это был особенный и очень трогательный опыт», — поделилась Лиана
Вот так семейный талант звучит на международной сцене — и приносит Армении новые поводы для гордости 🇦🇲✨
🔸🔸🔸🔸🔸🔸🔸
🔁💬Կատարել է հայրիկի ստեղծագործությունը 🇦🇲🎻15-ամյա հայ թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանն արժանացել է գերմանական Կրոնբերգի ակադեմիայի հեղինակավոր Landgraf von Hessen-Preis մրցանակին՝ դառնալով առաջին հայ թավջութակահարուհին, որն արժանացել է այս պարգևին
Այս տարի ակադեմիայի վարպետության դասերին մասնակցել է շուրջ 35 երկրից ժամանած 185 երիտասարդ երաժիշտ։ Նրանցից լավագույնները հնարավորություն են ստացել ելույթ ունենալ եզրափակիչ համերգին, որտեղ իր կատարումով առանձնացել է նաև Լիանան
Այս երեկոն առանձնահատուկ էր նաև Լիանայի հայրիկի՝ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործության շնորհիվ։ Եզրափակիչ համերգին երիտասարդ երաժիշտը կատարել է նրա՝ թավջութակի համար գրված «Բերդի պարը» ստեղծագործությունը։ Լիանայի խոսքով՝ համերգի մասնակիցներին ընտրել է պրոֆեսորը, որն անձամբ առաջարկել է նրան կատարել հենց հայրիկի ստեղծագործությունը։
«Նա պնդեց, որ անպայման կատարեմ հենց հայրիկիս ստեղծագործությունը։ Ինձ համար դա առանձնահատուկ և շատ հուզիչ փորձառություն էր»,- պատմել է Լիանան
Ահա այսպես է ընտանեկան տաղանդը հնչում միջազգային բեմում՝ Հայաստանին տալով հպարտանալու ևս մեկ առիթ 🇦🇲✨
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան