Մի միտք կա, որ որդի պես մտել է ներսս ու հանգիստ չի տալիս։Մեր` արցախցիներիս մեկը …

Մի միտք կա, որ որդի պես մտել է ներսս ու հանգիստ չի տալիս։
Մեր` արցախցիներիս մեկը մյուսին ամենահաճախ տրվող հարցերից է` հը՞ն, հըվատումըս վեր յետընք տեռնան։
Իմ պատասխանը սովորաբար շատ կարճ է լինում` եթե չհավատամ ու հանուն դրա չպայքարեմ, կդադարեմ ապրել։
Բայց…. այստեղ մեկ հատ մեծ բայց կա։ Մենք ԱԶԳՈՎԻ ՊԵՏՔ է զգայինք մեր կորստի ու ապրածի ողջ ծանրությունը և ողբերգությունը։ 2000 տարվա ընթացքում մենք եղանք այն սերունդը, որի օրոք հայ չկա Արցախում։
Մենք ազգովի պիտի ողբայինք և տառապեինք` զգալով այդ խայտառակության խառանը։
Գուցե կան, բայց ես չգիտեմ որևէ մեկի, ով ինձ չափ հանրային բարձրաձայնել է այս օկուպանտ իշխանությունների կողմից` սգո օր չհայտարարելու տմարդի վարքի մասին։
Բայց այստեղ դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։
Ինչ֊որ մեկը չէ, որ պիտի ասեր` էս մեկ շաբաթը զվարճանքի բիզնեսդ փակիր, բարձր երաժշտություն մի միացրու, սրճարաններում ընկերական ուրախ հավաքներ մի արա և այլն…։
Դա ներսից պիտի գար… մղկտացող ներսից…
Ավաղ, ես դա չտեսա… չզգացի…
Գուցե սխալ է այս մասին գրելը, բայց չգրել էլ չի ստացվում։ Որդ է, որ մտել է…
Մենք` ազգովի ինչ֊որ շատ հաշտ եղանք ու անհոգ ենք տանում այս խաչը։
Հիմա մտածում եմ` քանի դեռ մենք ` ԱԶԳՈՎԻ չենք սգացել մեր ցավն ու կորուստը, մեր հոգիները աղիողորմ չեն մղկտացել, ԶԱՐԹՈՆՔ, ՎԵՐԱԾՆՆՈՒՆԴ և ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ ԼԻՆԻ։
Արեգա Հովսեփյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *