Ինչ վերաբերում է զգացմունքներին, այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ, քանի որ ի վերջո մեկը պետք է շատ սթափ լիներ, ինչ-որ մեկը, որ… Հատկապես նախագահը, պետք է շատ սթափ ու սառը դատեր, փորձեր ամեն ինչ հնարավոր դարձնել, եթե անցում կա, ապահովել, որ այդ անցումը սահուն ու առանց դրամայի լինի և առանց կյանքերի կորստի, ինչը շատ ցավալի կլիներ։ [Արմեն Սարգսյան հեղափոխության մասին]