Շատ կարևոր է հարց է՝ մենք գիտենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: [Նիկոլ Փաշինյան]