🟨 Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։
▫️Այս յուրահատուկ հանրային տարածքում Երևանի սրտում միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար։
▫️Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ։
Երևանի քաղաքապետարան
🟨 Սարյան փողոցի այս հատվածը հանրային հանգստի վայր լինելու փոխարեն տարիներ շարունակ զբաղեցնում էր անվադողերի վերանորոգման կետը։ ▫️Այսօր դրա տեղում «Ecostation» փոքրիկ այգին է՝ հանգստանալու, շփվելու և Հայաստանի բնության բազմազանությանը ծանոթանալու համար։ …
Թողնել պատասխան