🔴Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները❗️«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։
🔽Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։
🔥Կայացված դատական ակտերը ցույց են տալիս, որ անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ազգային Եկեղեցին, և զերծ է մնում հոգևոր տիրույթի վրա կատարվող կեղծ քաղաքական միջամտությունները կուրորեն դակելուց։
🔥Սա կարևոր նախադեպ է ստեղծում, որը Եկեղեցուն տալիս է իրավական պաշտպանության լուրջ լծակ՝ իր սահմանադրական ինքնավարությունը պահպանելու համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան