Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 29-ին …

⚡️Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում
❗️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։
‼️Գաղտնիք չէ, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն մի քանի ուժ է խաղի մեջ մտցրել՝ եթե ունի մրցակից թեկնածու եւ նրան դեռ չի կալանավորել։ Որպեսզի ընտրություններից հետո այդ կեղծ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն եւ համայնքը չզիջեն ընդդիմությանը։
💥Սակայն Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, եւ ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։
⚡️Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերեւները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։ Կապանի ՔՊ-ում գուցե ԶՊՄԿ-ի հաշվին հարստացած այս ՔՊ-ականին ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմության շրջանում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով