Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր»-ի թեկնածուն, «Հայրենիք»-ից ևս բերման…

Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր»-ի թեկնածուն, «Հայրենիք»-ից ևս բերման ենթարկվածներ կան
Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից, հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։
«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում», — նշել է Թանդիլյանը։
«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ և այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով