Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջո…

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Փեզեշքիանը կմասնակցի գազ արտահանող երկրների համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին՝ Իրանի կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու առաջնորդները կքննարկեն տնտեսական համագործակցության և աշխարհաքաղաքականության հարցեր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով