Պարոն Պետրոսյան, ուզում եմ հիշեցնել, որ դասախոս չեք և պետք է դադարեք պատգամավորն…

Պարոն Պետրոսյան, ուզում եմ հիշեցնել, որ դասախոս չեք և պետք է դադարեք պատգամավորներին ասել ինչ գրքեր ու օրենքներ կարդալ: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերն իրեն չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսակետից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանում երկրորդ քաղաքում այնպիսի իրավիճակի է հասցրել, որ մինչև հիմա փոսից չեն կարողանում հանել: Հորդորում եմ որևէի մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն և դրոշակ, որովհետև հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ազնիվ, պատասխանատու ու խիզախ լինելու մասին է: [Լենա Նազարյան]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով