2 ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՆԺՈՒՅԳԻ ՎՐԱ Մի քանի ժամվա տարբերությամբ երկու երիտասարդն…

2 ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՆԺՈՒՅԳԻ ՎՐԱ 🎠
Մի քանի ժամվա տարբերությամբ երկու երիտասարդներ հաղթանակ բերեցին Հայաստանին սպորտային ու մշակութային բեմերում, երկուսն էլ «ձիու վրա էին»:
Ռոտերդամում Հայաստանը պատմական հաղթանակ գրանցեց սպորտային մարմնամարզությունում: 19-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր (ձիու վրա) վարժությունում նվաճեց ոսկե մեդալ և դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ մարմնամարզության աշխարհի առաջնությունների առաջին ոսկե մեդալն է։
Իսկ Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում 13-ամյա Նարե Քերոբյանը իր «BOO!» երգով նվաճեց առաջին հորիզոնականը: Նրա հաղթական շոուի գլխավոր ատրիբուտը բեմում մեծ, լուսավորվող կարուսելի ձիուկն էր: Սա Հայաստանի երրորդ հաղթանակն է մրցույթի պատմության մեջ։ Նախկինում Հայաստանը հաղթել էր 2010 և 2021 թվականներին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով