Երևան-Գորիս երթուղով Գորիսի բնակիչներին անվճար են տեղափոխել․ «Ականատես»-ը հնարա…

🚍 Երևան-Գորիս երթուղով Գորիսի բնակիչներին անվճար են տեղափոխել․ «Ականատես»-ը հնարավոր ընտրախախտման մասին է ահազանգում
🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ից Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար իրականացվել են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։
🎫 Ըստ առաքելության ստացած տեղեկությունների՝ «Սասունցի Դավիթ» կայարանի դրամարկղում ուղևորներից ճշտել են՝ Գորիսի բնակիչ են, թե ոչ, և դրական պատասխանի դեպքում հայտնել, որ տոմս գնելու անհրաժեշտություն չկա։
📄 «Ականատես»-ի փոխանցմամբ՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվել է «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով, դաշինքի անվանումն ու համարը պարունակող քարոզչական բուկլետների տրամադրմամբ։
⚠️ Դիտորդական առաքելությունը նշում է, որ, եթե այս հանգամանքները հաստատվեն, դրանք կարող են պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։
Մանրամասները՝ այստեղ։

https://cdn4.telesco.pe/file/a298574bdd.mp4?token=lVVuym7z0cEgQ8ZdChkphB0khTlmfGIyAVaCQuGBVwuA-frr2rfZF0XeEFUGJY8SwAo8sOJYsYQOUsxkpIuCgx-X8ddai0VCFQ64-DbIZRFuh7LWZ9imSKpuxzkaQZ2Gjn9_q_kuIi9IUVpdOPmrWsVxybckr_qhae_UpApVdXAMGETHOniTH49XmaWfiFLEB4WD2lURPLHt6-cu8WYF_6Ozou68qLi13uproRRrEbsJ6-uUUJPqGAcpQ89asj-svLfP5ZziZcLBd1L0B3L436YVyTkLc9PI0uYd82UM8OVGLphiNcXFbTKZgAEE3EsGgCWv99ZtQYXKz_-9TU_XWg

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով