«Ականատես»․ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում …

🗳 «Ականատես»․ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
⏰ Ժամը 13։00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։
⚠️ Նախնական տվյալներով՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։
🔹 Մատչելիություն — 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։
🔹 Քվեարկության գաղտնիություն — 8 տեղամասից ստացվել են խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։
🔹 Ընտանեկան քվեարկություն — դեպքեր են արձանագրվել Բյուրավանում, Կաթնաղբյուրում, Կապսում և Խնածախում։
🔹 Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն — 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։
🔹 Այլ խնդիրներ — արձանագրվել են կողմնակի անձանց ներկայության, քարոզչական նյութերի և ընթացակարգային խախտումների դեպքեր։
📌 «Ականատես»-ի գնահատմամբ՝ առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։
Մանրամասները՝ այստեղ։
🚍 Երևան-Գորիս երթուղով Գորիսի բնակիչներին անվճար են տեղափոխել․ «Ականատես»-ը հնարավոր ընտրախախտման մասին է ահազանգում 🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ից Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար իրականացվել են…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով