«Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտո…

«Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտորեն կա․ 80 %-ը շանտաժ է, 20%-ը՝ արտահերթի սցենար»։

 
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր՝ հունիսի 7-ից առաջ․

«ՔՊ–ն, Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների է գնացել հենց այն օրակարգով, որի անբաժան մասը եղել է Սահմանադրության փոփոխության հարցը։ Փաշինյանն ուներ հնարավորություն հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ ինքը ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»։

Պատգամավորը հիշեցնում է՝ Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ․

«Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է՝ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փորձում է ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց «Հանրային ռադիոյում», երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է։ Եթե ինքը մտածում է, որ մենք ավելի կցանկանանք մանդատը պահել, ու կողմ կքվեարկենք Սահմանադրության փոփոխությունը, դա բացարձակ աբսուրդ է։ Մանդատի խաթեր կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը, ուղղակի ցնդաբանություն է»,- ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավարը և մեկնաբանում՝ արտահերթի հավանականության մասին հայտարարելը նաև ազդակ է Ալիևին, թե «տե՛ս, ինչ հնարավոր է անելու եմ, ժամանակ տուր»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով