«Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունեն…

«Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եթե դու թողնում ես ուղղակի պետական միավոր՝ առանց հայրենիքի այդ գաղափարի, ապա դա դառնում է այն, ինչը գլոբալիստական կենտրոնները դեռ 2003 թվականին շրջանառության մեջ են դրել»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։
Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք․

«Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը… Վստահ եմ՝ սա թուրքական նարատիվ է»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով