Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյա…

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետեւանքով նաեւ որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։
Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, եւ, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք պատահարով, մեզ պատասխանեցին․ «Փետրվարի 9-ին, ժամը 11։24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշար բնակավայրի նախկին կահույքի արտադրամասի մոտակայքում այրվում է կուտակված աղբ: Մեկնել է Արարատի եւ Վեդու ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ ժամը 14։02-ին: Շիրազի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող նախկին ցորենի պահեստում (մոտ 200 քմ) այրվել է պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատված՝ մասամբ, պահեստում գտնվող փայտյա տակդիրներ՝ մոտ 60 քմ, մասամբ վնասվել են ապակյա տարաներ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *