Ալբերտ Բազեյան․ «Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Արցախը հայկական կլիներ»Երևանի նախկ…

🇦🇲 Ալբերտ Բազեյան․ «Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Արցախը հայկական կլիներ»
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը լիարժեք բացահայտված չէ, և դեռ հարցեր կան դրա կազմակերպիչների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ հանցագործությունը տասնամյակներով հետ գցեց Հայաստանի զարգացումը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի տարածքի վերաբերյալ հայտարարությանը՝ Բազեյանը պնդել է, որ 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 800 քառ. կմ էր։ Նա նաև հայտարարել է, որ եթե Հոկտեմբերի 27-ը տեղի չունենար, 44-օրյա պատերազմը չէր լինի, իսկ Արցախը կմնար հայկական։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով