Վարչապետ Նիկոլ ՓաշինյանԵվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացնենք:
Հաջորդ մեծ նախագիծը, դա Հայաստանում ջրամբարաշինության ծրագիր իրականացնելու և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրման պլանն է: Այս համատեքստում, չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը:
Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Իհարկե, այդ ծրագիրը իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակները, որպեսզի այդ դպրոցները համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին և կրթության բովանդակային ժամանակակից բոլոր չափանիշներին:
Ունենք անելիքներ նաև արդարադատության ոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով