Փաշինյանը հերքում է փակուղին, բայց չի բացում փակագծերըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը խ…

Փաշինյանը հերքում է փակուղին, բայց չի բացում փակագծերը

🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, որ կայացել է ՔՊ հետ կառավարության փակ քննարկումից հետո, հայտարարել է, որ Ադրբեջանին առաջարկվել է երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ լուծում, որն ինքը չի պատկերացնում՝ թե ինչպես է հնարավոր մերժել: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե անհամբեր է այդ լուծումը հանրայնացնելու հարցում, քանի որ վստահ է, որ դա ընդունելի կլինի թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց չի հանրայնացնում, քանի դեռ բանակցային փուլում է, որ չստեղծի լարվածություն:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կվերլուծի Ադրբեջանից ստացած խաղաղության պայմանագրի տեքստի նոր խմբագրմամբ տարբերակն ու կներկայացնի իր առաջարկները և մոտեցումները: Փաշինյանը հայտարարել է, որ հենց այդ տեքստը ստանալու հանգամանքը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ: Ֆիզիկական իմաստով, գուցե, բայց բովանդակային իմաստով, կարծես թե, պատկերը հենց փակուղային է, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գնահատականները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *