«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու քաղաքական որոշում ունի: Մեր խմբակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել պաշտպանելու այն քաղաքական ուժի թեկնածուին, որին ավելի շատ ձայն են տվել ընտրողները: Լավ կլիներ, իհարկե, որ ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, որպեսզի խուսափեինք այսպիսի տարաձայնություններից. Լիլիթ Մակունց