Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել…

🇮🇱🇮🇱🇮🇱Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակումներն ուղղված են եղել երկրի հարավում գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ զինյալների շտաբների և զենքի պահեստների դեմ։
«Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հարավը դառնա հարավային Լիբանան: Սիրիական ռեժիմի ուժերի և երկրում ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած փորձ՝ հաստատվելու Սիրիայի հարավի անվտանգության գոտում, կրակով կընդունվի»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *