Վրաստանը կարևորում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի, Թուրքիայի և…

🇬🇪🇹🇷Վրաստանը կարևորում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Այս մասին այսօր Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Չափազանց կարևոր է, որ երկրների հարաբերությունները զարգանան տարբեր ձևաչափերով։ Չէ՞ որ տարբեր ձևաչափերով բազմամյա համագործակցությունը թույլ է տվել իրականացնել բազմաթիվ նշանակալի և օգտակար նախագծեր։ Հուսով եմ, որ Ձեր (Թուրքիայի արտգործնախարար) աջակցությամբ մեզ կհաջողվի շարունակել նախաձեռնություններն ու նախագծերը ապագայում», – ասել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով