Օրերս Նիկոլ Փաշինյանի ձեռքով պարգեւատրվեցին «Սպորտի ոլորտում` տարվա լավագույններ…

Օրերս Նիկոլ Փաշինյանի ձեռքով պարգեւատրվեցին «Սպորտի ոլորտում` տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները։ Փաշինյանի ձեռքից մրցանակ վերցնելու համար հանրային քննադատության արժանացան հատկապես լավագույն 3 մարզիկներ ճանաչված Արթուր Ալեքսանյանը (Սպիտակ արջ), Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը: Մրցանակի է արժանացել նաեւ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, սակայն չի եկել եւ Փաշինյանի ձեռքից մրցանակ չի վերցրել, ներկայացուցիչ էլ չի ուղարկել։ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե չգիտի՝ ինչու է Մխիթարյանը հրաժարվել մրցանակից։ «Բացարձակ տեղյակ չեմ։ Մամուլից եմ լսել։ Երբ մենք պարգեւատրությունը արեցինք, ինքը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել»,-ասաց նա։ Շնորհակալություն հայտնել, դեռ չի նշանակում մրցանակն ընդունել եւ վերցնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9e8b17b617b0a67d79787a5e5f4423f9
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Թո՛ղ ապահովեն մարզիկների հացը, հետո  ասեն՝ մի՛ վերցրու իշխանության տվածը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *