ՀՀ գլխավոր դատախազությունում դեռ չեն որոշել արդյոք կբողոքարկեն Վերաքննիչ քրեական…

ՀՀ գլխավոր դատախազությունում դեռ չեն որոշել արդյոք կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին, թե ոչ, Aysor.am-ին այս մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա նշեց` Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:
«Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել: Վերաքննիչ դատարանից կստանանք որոշումն ու կքննարկենք հարցը», — ասաց Արևիկ Խաչատրյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով