Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեինք՝ նրա զենքն օրինական է,…

Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեինք՝ նրա զենքն օրինական է, թե ոչ, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է», — ասաց նա:
Վալերի Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել:
«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն», — ասաց նա:
Հարցին՝ ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:
Նա ընդգծեց՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել:
«Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում», — նշեց ՀՀ ոստիկանապետը:
aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով