🇷🇺🇺🇦Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել միմյանց։ Ուկրաինական կողմում կան զոհ և վիրավորներ։ Իսկ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ փետրվարի լույս 26-ի գիշերը ՌԴ տարածքի վրա իրականացված հարձակումը եղել է ամենախոշորը 2025 թ. սկզբից ի վեր։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում խոցվել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 83-ը խոցվել են Կրասնոդարի մարզի երկնքում։ Մնացած ԱԹՍ-ները խոցվել են Ղրիմում, Սև և Ազովի ծովերում, Բրյանսկի և Կուրսկի մարզերում։ Կրասնոդարի մարզում հարվածների հետևանքով վնասվել է 3 տուն, տուժածներ չկան։ Այլ շրջաններում ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Կարդալ ավելին 👈

Leave a Reply