Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան։
Պուտինն անդրադարձավ հայ-ռուսական ապրանքաշրջանառությանը՝ նշելով, որ այն անընդհատ ավելանում է։ Պուտինի խոսքով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքները հասնում են ռուսաստանյան շուկաներ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է՝ ընտրվելուց հետո անմիջաես հանդիպում է Պուտինին։
«Հայ-ռուսական հարաբերություններում կան քննարկվող և չքննարկվող հարցեր։ Մասնավորապես, չքննարկվող է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ «որևէ մեկը Հայաստանում դրա կարևորությունը կասկածի տակ չի դնում»։
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ պետք է ազդակ տալ համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում։
Նա գոհունակությամբ ընդգծեց Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների մեծ թիվը։
Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը բարձր գնահատեցին ՀՀ-ի ներքաղաքական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հավասարակշռված, չեզոք քաղաքականությունը։
civilnet.am