Եթե Ալիևը խոստանա «ջրել» նրանց վարկային պարտավորությունները, էս մարդիկ նրան կհան…

Եթե Ալիևը խոստանա «ջրել» նրանց վարկային պարտավորությունները, էս մարդիկ նրան կհանձնեն պետության բանալին
«Ինձ պարգևավճարը պետք է, 50 000 դոլարի հիպոթեք ունեմ, պետք է մարեմ»,- մի քանի օր շարունակ տարբեր հարցազրույցներում աղեկտուր ասում է Հովիկ Աղազարյանը:
Շատերը ծաղրում են, մյուսները հայհոյում են էս մարդուն, բայց նա ակամայից բացահայտում է Փաշինյանի իշխանության «փլիսոփայությունը»:
Մասնագիտական, բարոյական որակներ չունեցող մարդկանց մի խումբ հայտնվել է իշխանության ղեկին ու «անկեղծորեն» լուծում է իր բարեկեցության հարցը՝ դա համարելով «պետական առաջնահերթություն»:
Նրանք պետք է իշխանության մնան՝ մինչև իրենց վարկերը փակեն, որովհետև իշխանությունը կորցնելուց հետո որևէ մեկին պետք չեն, ինչպես պետք չէին հեղափոխությունից առաջ:
Թերի է այն կարծիքը, որ ՔՊ խմբակցության միասնականությունը պահում է Փաշինյանը. նրանց գլխավոր մոտիվը «վարկ փակելու» փիլիսոփայություն է:
Այնքան կարևոր, որ եթե Ալիևը խոստանա «ջրել» նրանց վարկային պարտավորությունները, էս մարդիկ նրան կհանձնեն պետության բանալին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *