Իրանը պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին, բայց պարզ չէ՝ ինչպես
🇦🇲🇦🇲🇦🇲«Իրանը ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու պատրաստ է օգնել»,- Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Իրանն առաջին անգամ չէ, իհարկե, որ հայտնում է հայ-ադրբեջանական խաղաղությամբ իր շահագրգռությունն ու օգնելու պատրաստակամությունը, սակայն Լավրովի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ընթացքում այդ արձանագրումը, բնականաբար, գրավում է առավել ուշադրություն: Համենայն դեպս, հարց է առաջացնում, թե արդյո՞ք քննարկվել է Իրանի որևէ դերակատարում:
Այն, որ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը և հնարավոր հեռանկարները, անշուշտ, վեր է կասկածից: Տվյալ պարագայում հարցն այն է, թե արդյոք այդ քննարկումը ենթադրել է որևէ կոնկրետ գործողության դիտարկում, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ կամ դերակատարումով: Թե՞ խոսքն այն մասին է, որ Իրանից ակնկալվում է «ճկունություն» ճանապարհների ապաշրջափակման օրակարգի առնչությամբ:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply