Պետական դավաճանության խնդիր կա հենց այն փաստաթղթի մեջ, որը իշխանությունը վկայակո…


Պետական դավաճանության խնդիր կա հենց այն փաստաթղթի մեջ, որը իշխանությունը վկայակոչում է. Ստեփան Դանիելյան
Իշխանություններն Ադրբեջանի հետ համաձայնել և ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ սկզբնական փուլում Ալմա Աթայի սկզբունքներով են սահմանագծումն ու սահմանազատումն իրականացնելու, բայց հետո սկզբունքները փոխվելու են։ «Աբովյան Time»–ի եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։
«Իսկ ինչ սկզբունքներ են լինելու, եթե դրանք սկզբունքներ են, որ իրենց ասած Ալմա Աթայի հռչակագրից դուրս են գալիս, ուրեմն այստեղ պետական դավաճանության խնդիր կա։ Իրենք Հայաստանի տարածքները վիճելի հարց են դարձրել Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու համար»։
@ArmeniaSputnik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով