Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդա…

Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35-ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։
Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *