«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է«Ժ…

«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով քննչական կոմիտեն հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է, որ հայտնի երգչի որդու` Հրաչյա Ղեւոնդյանի քրեական հետապնդման ժամկետը լրանում է, քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա’մ գործը կարճի, կա’մ այն ուղարկի դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը մինչեւ վերջ պայքարեց, հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան ու արդյունքում պարտվեց, քանի որ հիմքեր չկան կալանքի: ՀՀ դատարանները հրաժարվեցին երգչի որդուն կալանքի տանել։
Ինչպես հայտնի է, 2024 թվականի մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *