Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկր…

🇺🇦🇦🇿 Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
📌 Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ:
🗣 «Մենք նրա հետ խոսել ենք, որպեսզի նա կարողանա արտահանել [Ուկրաինայի տարածքով]։ Նա արդեն իր գազը արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե ռուսական գազի»,- նախագահ Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ |azatutyun.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով