


Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։|
1lurer.am|