Ղարաբաղյան «արկածախնդրությու՞ն», թե «վիրտուոզ դիվանագիտությու՞ն»Դնում ենք «պատմո…

Ղարաբաղյան «արկածախնդրությու՞ն», թե «վիրտուոզ դիվանագիտությու՞ն»

🇦🇲🇦🇲🇦🇲Դնում ենք «պատմությունից դասեր քաղելու» խնդիր, բայց չենք կոնկրետացնում, թե խոսքը կոնկրետ ո՞ր ժամանակի, ի՞նչ իրադարձության և դրա ո՞ր դասի մասին է խոսքը: Օրինակ, արժե՞ վերլուծել, հասկանալ, թե ինչու՞ Տիգրան Մեծի կայրությունը պարտվեց, փլուզվեց: Կամ՝ ինչու՞ հենց Հայաստանը պիտի «աղքատների կրոն» քրիստոնեությունը պետականորեն ընդուներ, Հայաստանի Տրդատ թագավորն էլ իրեն մատներ Էջմիածնի Մայր տաճարի շինարարության «սևագործ բանվորի» տառապանքի: Այդ «հիմարությունից» դաս առնել արժե՞, թե դա մոռացության արժանի՞ է, իսկ Տրդատի «խոզացման» պատմությունն՝ «ուսանելի»:
Քառասունչորսօրյա պատերազմից, պարտությունից, ԼՂ սուբյեկտության կորստից, հայ բնակչության բռանտեղահանությունից հետո որոշակի շրջանակներ ամեն ինչ այնպես են ներկայացնում, ասես ի սկզբանե իրենք անսխալական, քաղաքականապես «Քիսինջեր» կամ «Գրոմիկո» ծալած՝ ոտքների տակ առած գերմարդ են, ամեն ինչ ճիշտ, տեղին և ժամանակին են արել:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *